Վերադարձ

Վերադարձ ՀՀ գնորդների համար

Եթե որևէ պատճառով ցանկանում եք վերադարձնել Kyurkchyan.org-ից Ձեր գնումը, կարող եք դա անել գնված պահից սկսած 14 օրվա ընթացքում։

Մենք ընդունում ենք այն իրերը, որոնց նախնական վիճակն ամբողջովին պահպանված է, օգտագործված չէ, որևէ կերպ վնասված չէ։

Վերադարձի համար խնդրում ենք գրել մեզ էլեկտրոնային նամակ info@kyurkchyan.org էլ հասցեին կամ կապ հաստատել մեզ հետ հեռախոսով՝ +37499404708: Վերադարձի հաստատումից հետո վերադարձվող իրն անհրաժեշտ է մոտեցնել մեր գրասենյակ՝ իր փաթեթավորումով և գնման կտրոնով։ Որակային փոփոխություններ չլինելու հաստատումից հետո Ձեր վճարված գումարը կվերադարձվի 1-5 աշխատանքային օրերի ընթացքում։ Վերադարձը կատարվում է այն եղանակով, որով կատարվել է գնումը։

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ առաքման համար վճարված գումարը ենթակա չէ վերադարձի։

Մենք չենք ընդունում այն իրերը, որոնք վերադարձվում եմ որևէ կերպ վնասված և/կամ առանց փաթեթավորման (բացառությամբ փաթեթավորման թղթի, որը ճղվում է բացելիս)։


Վերադարձ այլ երկրների գնորդների համար

Եթե որևէ պատճառով ցանկանում եք վերադարձնել Kyurkchyan.org-ից Ձեր գնումը, անհրաժեշտ է վերադարձի հայտ ներկայացնել ստանալու պահից սկսած 14 օրվա ընթացքում։ Խնդրում ենք վերադարձի հայտը ներկայացնել info@kyurkchyan.org էլ հասցեին՝ նշելով գնման համարը, պատճառը/խնդիրը։ Ձեր հայտի հաստատման դեպքում կստանաք էլեկտրոնային նամակ հետագա քայլերի մասին՝ ինչպես և ինչ հասցեով է հարկավոր ուղարկել վերադարձվող իրը։ Առանց նախնական հաստատման ուղարկված իրերը չեն կարող ընդունվել։

Մենք ընդունում ենք այն իրերը, որոնց նախնական վիճակն ամբողջովին պահպանված է, օգտագործված չէ, քերծված, կեղտոտված կամ որևէ այլ կերպ վնասված չէ։

Վերադարձվող ապրանքը մեր հասցեում ստանալուց և ապրանքի ֆիզիկական վիճակը ստուգելուց և հաստատումից հետո գումարի վերադարձը կիրականացվի 1-5 աշխատանքային օրերի ընթացքում։ Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ միջազգային փոխանցումները կարող են մի քանի օր տևել։

 

Թվային Ֆայլերի Վերադարձ

Հայկական զարդանախշերի թվային ֆայլերը գնումից հետո ենթակա չեն վերադարձի։


Կարևոր

Արդեն վճարված առաքման գումարը և մաքսային տուրքը ենթական չեն վերադարձի։

Վերադարձի դեպքում վերադարձի բոլոր ծախսերը կրում է գնորդը։ Խնդրում ենք վերադարձվող իրը ուղարկելիս պատշաճ փաթեթավորել, որպեսզի այն հասնի մեր հասցե առանց վնասվածքների, համապատասխանի վերադարձի քաղաքականությանը, և մենք կարողանանք գումարի վերադարձ անել։ Վերադարձվող ապրանքը փոստով ուղարկելիս վերցրեք առաքանու համարը, որպեսզի հետևեք առաքման ընթացքին։


Հուսով ենք, որ Kyurkchyan.org կայքից ձեռք բերված իրերը Ձեզ միայն ուրախություն և բավարարվածություն կպարգևեն։ Եվ խնդրում ենք ի նկատի ունենալ, որ ձեռքով պատրաստված իրերը կարող են արտաքին տեսքի՝ գույնի, նախշի, չափի, ինչպես նաև քաշի չնչին տարբերություններ ունենալ։ Դա չի կարող համարվել դեֆեկտ, հակառակը՝ դա ձեռքով պատրաստված իրերի յուրահատկությունն ու առավելությունն է։