Պայմաններ և դրույթներ

Սիրելի հաճախորդ, խնդրում ենք ծանոթանալ ստորև ներկայացված պայմաններին և դրույթներին։ Օգտագործելով Kyurkchyan.org կայքը, որը պատկանում է «Քյուրքչյան» ՍՊԸ-ին, Դուք փաստում եք, որ ընդունում եք այստեղ ներկայացված պայմաններն ու դրույթները։

Kyurkchyan.org կայքի օգտագործումը կարգավորվում է սույն պայմաններերով և դրույթներով։ Kyurkchyan.org կայքում հաշիվ բացելը, օգտագործող դառնալը, կայքից օգտվելը նշանակում է սույն պայմանների և դրույթների ամբողջական ընդունումը։

 

Ընդհանուր դրույթներ

Որպես Kyurkchyan.org կայքն օգտագործելու նախապայմաններ, Դուք հավաստում եք, որ՝

  • Ամբողջությամբ ծանոթացել եք Kyurkchyan.org կայքի օգտագործման պայմաններին և դրույթներին։
  • Kyurkchyan.org կայքում Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը ճիշտ է, արդի և ամբողջական։
  • Դուք առնվազն 18 տարեկան եք։ Եթե Դուք 18 տարեկանից փոքր եք, կարող եք օգտագործել Kyurkchyan.org կայքը Ձեր ծնողի կամ խնամակալի հետ համատեղ, ով համաձայնել է Օգտագործման պայմաններին և դրույթներին։
  • Կապահովեք Kyurkchyan.org կայքում Ձեր հաշվի անվտանգ օգտագործումը և լիարժեք պատասխանատվություն կկրեք Ձեր կամ որևէ այլ լիազորված անձի կողմից հաշվի օգտագործման համար։
  • Kyurkchyan.org կայքը պատասխանատվություն չի կրում Ձեր կողմից երրորդ անձի հասանելիությունից մուտքանունը և գաղտնաբառը չպահպանելու և երրորդ անձին դրանք տրամադրելու համար։
  • Բաժանորդագրվելով Kyurkchyan.org տեղեկագրին, համաձայնվում եք էլեկտրոնային տեղեկագրեր և հաղորդագրություններ ստանալ Kyurkchyan.org-ի կողմից։ Եթե հետագայում ցանկություն չունենաք ստանալու Kyurkchyan.org-ի տեղեկագրերը, կարող եք ցանկացած պահի անջատել բաժանորդագրությունը։
  • Kyurkchyan.org-ը, ըստ իր հայեցողության, տարբեր պատճառներով, կարող է մերժել ցանկացած պատվեր/գնում, որ կատարվում է Kyurkchyan.org-ում։
  • Kyurkchyan.org-ն իրավունք ունի ցանկացած պահի, առանց ծանուցման դադարեցնելու կամ կասեցնելու օգտատիրոջ կայք մուտք գործելու հնարավորությունը և բաժանորդագրությունը տեղեկագրին, եթե դրա համար լինեն պատճառներ։
  • Kyurkchyan.org-ը կարող է ցանկացած պահի փոփոխել կայքի ապրանքատեսակները, վերանայել, խմբագրել, տեղափոխել կամ ջնջել ցանկացած նյութ, որն արդեն տրամադրվել է ցուցադրության։
  • Kyurkchyan.org-ի ապրանքների գները կարող են ցանկացած պահի կայքի կողմից փոփոխվել առանց այդ մասին ծանուցման։ «Քյուրքչյան» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում որևէ այլ կողմի առջև ծառայության որևէ փոփոխության, գնի փոփոխության, կասեցման կամ դադարեցման համար։
  • Kyurkchyan.org կայքից ձեռք բերված իրերը չի կարելի վերավաճառել որևէ կայքում, խանութում և որևէ կերպ առանց «Քյուրքչյան» ՍՊԸ-ից ձեռք բերված թույտվության։

Վճարման պայմաններ

  • Վճարման պատասխանատվությունն առաջանում է Kyurkchyan.org կայքի միջոցով ապրանքի պատվերի ժամանակ։
  • Համաձայն ՀՀ օրենսդրության՝ բոլոր գործարքների համար գանձումը կկատարվի ՀՀ դրամով, Ձեր քարտը թողարկած բանկի կողմից սահմանված ընթացիկ փոխարժեքով։ Այլ արժույթներով նշված գները կրում են միայն տեղեկատվական բնույթ։
  • Առցանց վճարումն իրականացվում է պատվերի գրանցման պահին՝ կայքում հասանելի վճարման եղանակներով։
  • Կանխիկ վճարումն իրականացվում է առաքման հասցեում՝ պատվերը ստանալու պահին։

Մտավոր սեփականություն

Kyurkchyan.org կայքը «Քյուրքչյան» ՍՊԸ-ի սեփականությունն է։ Kyurkchyan.org կայքում ներկայացված ողջ բովանդակությունը՝ ապրանքները, լուսանկարները, տեքստերը, նկարազարդումները, դիզայնը, արվեստի գործերը, տարբերանշանները և այլ նյութեր պաշտպանված են հեղինակային իրավունքով։

«Քյուրքչյան» անունը և տարբերանշանը գրանցված ապրանքային նշաններ են և պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Kyurkchyan.org կայքի նյութերը սեփական օգտագործումից բացի այլ նպատակով օգտագործել, պատճենահանել, վերարտադրել, բաշխել, փոխանցել, արտոնագրել կամ այլ կերպ շահագործել արևէ այլ նպատակով առանց այդ նյութերի սեփականատիրոջ՝ «Քյուրքչյան» ՍՊԸ-ի նախնական գրավոր համաձայնության, չի թույլատրվում։

Առաքման պայմաններ

ՀՀ և միջազգային առաքման պայմանները մանրամասն ներկայացված են «Առաքում» բաժնում, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը։

Գնված ապրանքի վերադարձ

Վերադարձի պայմանները մանրամասն ներկայացված են «Վերադարձ» բաժնում, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը։