Առաքում Երևանում
Երևանում առաքումն իրականացվում է 2-3 աշխատանքային օրերի ընթացքում։ Երևանում առաքման արժեքը կախված է ապրանքի քաշից (900-ից մինչև 1900 ՀՀ դրամ)։ Առաքման արժեքը հաշվարկվում է վճարման պահին՝ ձեր պատվերի քաշի հիման վրա։ 90,000 դրամ և ավելի արժողությամբ պատվերների դեպքում առաքումը Երևանում անվճար է։
Առաքում ՀՀ այլ մարզեր
ՀՀ այլ մարզեր առաքումն իրականացվում է մեկ շաբաթվա ընթացքում։ Առաքման արժեքը կախված է ապրանքի քաշից (1000-ից մինչև 2000 ՀՀ դրամ)։ Առաքման արժեքը հաշվարկվում է վճարման պահին՝ ձեր պատվերի քաշի հիման վրա։ 90,000 դրամ և ավելի արժողությամբ պատվերների դեպքում առաքումը ՀՀ բոլոր մարզեր անվճար է։
Միջազգային առաքում
Միջազգային պատվերներն առաքվում են փոստային բաժանմունք 2-3 աշխատանքային օրերի ընթացքում։ Փոստային առաքման ժամկետը մինչև Ձեր նշված հասցե կախված է փոստային ծառայությունից (Հայ փոստ ստանդարտ կամ Հայ փոստ էքսպրես ԱՓԾ)։ Առաքման արժեքը կախված է փոստային ծառայությունից, ինչպես նաև՝ առաքանու քաշից և երկրից։ Փոստային առաքումների մոտավոր ժամկետները և սակագները նշված են ստորև։ Վերջնական արժեքը կհաշվարկվի գնման պահին՝ ընտրված փոստային ծառայության, առաքանու քաշի և առաքման հասցեի հիման վրա։
Եվրոպական երկրներ
Ստանդարտ - 15-30 օր, արժեքը՝ սկսած 4000 դրամից՝ կախված առաքանու քաշից։
Էքսպրես - 5-7 օր, արժեքը՝ սկսած 24500 դրամից` կախված առաքանու քաշից։
ԱՄՆ
Ստանդարտ - 15-30 օր, արժեքը՝ սկսած 4200 դրամից՝ կախված առաքանու քաշից։
Էքսպրես - 5-7 օր, արժեքը՝ սկսած 24000 դրամից` կախված առաքանու քաշից։
Եթե պատվիրում եք Լոս Անջելեսից, Ձեզ նաև կառաջարկվի ընտրել Լոս Անջելեսում գտնվող Հայ փոստի 3 ստացման կետերից մեկը` փաթեթն այնտեղից վերցնելու համար։ Ծառայության արժեքը՝ 3800 դրամ յուրաքանչյուր լրիվ և ոչ լրիվ կիլոգրամների համար։ Առաքման ժամկետը՝ մինչև 10 օր։
ԱՄՆ-ից պատվերների գումարին կավելացվի պարտադիր մաքսային վճար։ Այս վճարը սահմանված է ԱՄՆ օրենքով։
Կանադա
Ստանդարտ - 15-30 օր, արժեքը՝ սկսած 4200 դրամից՝ կախված առաքանու քաշից։
Էքսպրես - 5-7 օր, արժեքը՝ սկսած 24000 դրամից` կախված առաքանու քաշից։
Մեծ Բրիտանիա
Ստանդարտ - 15-30 օր, արժեքը՝ սկսած 4000 դրամից՝ կախված առաքանու քաշից։
Էքսպրես - 5-7 օր, արժեքը՝ սկսած 24500 դրամից` կախված առաքանու քաշից։
Ռուսաստան
Ստանդարտ - 15-30 օր, արժեքը՝ սկսած 3800 դրամից՝ կախված առաքանու քաշից։
Էքսպրես - 5-7 օր, արժեքը՝ սկսած 18000 դրամից` կախված առաքանու քաշից։
Ուկրաինա, Բելառուս
Ստանդարտ - 15-30 օր, արժեքը՝ սկսած 3200 դրամից՝ կախված առաքանու քաշից։
Էքսպրես - 5-7 օր, արժեքը՝ սկսած 34800 դրամից` կախված առաքանու քաշից։
ԱՊՀ երկրներ
Ստանդարտ - 15-30 օր, արժեքը՝ սկսած 4200 դրամից՝ կախված առաքանու քաշից։
Էքսպրես - 5-7 օր, արժեքը՝ սկսած 34800 դրամից` կախված առաքանու քաշից։
Միջին Արևելքի երկրներ
Ստանդարտ - 15-30 օր, արժեքը՝ սկսած 6100 դրամից՝ կախված առաքանու քաշից։
Էքսպրես - 5-7 օր, արժեքը՝ սկսած 34800 դրամից` կախված առաքանու քաշից։
Ասիական երկրներ
Ստանդարտ - 15-30 օր, արժեքը՝ սկսած 4200 դրամից՝ կախված առաքանու քաշից։
Էքսպրես - 5-7 օր, արժեքը՝ սկսած 29200 դրամից` կախված առաքանու քաշից։
Ավստրալիա, Նոր Զելանդիա
Ստանդարտ - 15-30 օր, արժեքը՝ սկսած 5200 դրամից՝ կախված առաքանու քաշից։
Էքսպրես - 5-7 օր, արժեքը՝ սկսած 34800 դրամից` կախված առաքանու քաշից։
Լատինական Ամերիկայի երկրներ
Ստանդարտ - 15-30 օր, արժեքը՝ սկսած 5200 դրամից՝ կախված առաքանու քաշից։
Էքսպրես - 5-7 օր, արժեքը՝ սկսած 29200 դրամից` կախված առաքանու քաշից։
Միջազգային առաքման ժամկետները մեզանից կախված չեն։ Նշված ծամկետները մոտավոր են, տրամադրված են մեզ Հայ փոստի կողմից, և երբեմն կարող են ուշացումներ լինել տարբեր պատճառներով։
Ձեր պատվերն առաքելուն պես էլեկտրոնային նամակով կուղարկենք առաքանու համարը, որով Հայ փոստի կայքում կկարողանաք հետևել Ձեր առաքանուն։
Պատվերները երկու տարբեր հասցեներ առաքելու համար անհրաժեշտ է ձևակերպել երկու տարբեր պատվեր։
Եթե առաքանին ստացել եք վնասված, անհրաժեշտ է ստանալուն պես գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ կցելով լուսանկարներ, որտեղ պարզ կերևա վնասվածքը։ Մենք կապ կհաստատենք փոստային ծառայության հետ՝ խնդիրը հասկանալու և գումարի վերադարձ կազմակերպելու համար։
Խնդրում ենք՝ ուշադիր լրացնեք առաքման հասցեն, ինչպես նաև Ձեր տվյալները, որպեսզի առաքման խնդիրներ չառաջանան։ Սխալ կամ ոչ լիարժեք լրացված տվյալների արդյուքում առաքանին կարող է կորել։ Ձեր կողմից կիսատ կամ սխալ լրացված տվյալների արդյունքում կորուստների համար փոստային ծառայությունը պատասխանատու չէ։ Ինչպես նաև առաքանին կարող է ուշանալ կամ ետ վերադարձվել, ինչի հետևանքում կարող են առաջանալ լրացուցիչ փոստային ծախսեր, որի պարտավորությունն ամբողջովին Ձերն է լինելու։
Ինչպես նաև Ձեր կողմից սխալ կամ թերի լրացված տվյալների արդյունքում կորած առաքանու փոստային ծառայության համար արդեն վճարված գումարը ենթակա չէ վերադարձի։
Առաքման վճարից բացի, որը կատարվում է իրը գնելու պահին, կարող են լինել մաքսային տուրքեր, որոնք գործում են որոշ երկրներում և որոնց արժեքները տարբեր են՝ ըստ երկրների։ Այդ վճարումն արվում է առանձին, Ձեր երկրի մաքսատանը։ Ոչ մենք, ոչ էլ փոստային ծառայությունը չենք կարող ազդել երկրներում գործող մաքսային տներից առաքանիների դուրս գալու ժամկետների և տուրքերի վրա։