Skip to product information
Անանակ
1/4

Անանակ

18,000AMD
Բնութագիր

Այս ձեռակերտ պահոցը՝ պատրաստված է տանձենու փայտից, զարդարված է ձեռքով փորագրված հայկական զարդանախշով: Այն կարող եք օգտագործել սալօջախի կողքին՝ որպես ձեռքի տակ հարմարավետ պահոց խոհարարական գդալների ու այլ պարագաների համար: ԱՆԱՆԱԿ-ը կարող է նաև պահոց հանդիսանալ այլ իրերի՝ ինչպես օրինակ՝ գրիչների կամ մատիտների համար:

ԱՆԱՆԱԿ-ը կարող եք օգտագործել ԶՈՒՅԳ խոհանոցային գդալ ու խառնիչի հետ։

Ձեռքով պատրաստված լինելու արդյունքում կարող են արտաքին տեսքի, չափի ու քաշի չնչին տարբերություններ լինել: 

Նյութեր

  • տանձենու փայտ
Խնամք

Մի լվացեք: Մաքրեք չոր կամ խոնավ շորով: Տաքությունից և խոնավությունից հեռու պահեք: Ինչպես նաև պահոցի գեղեցիկ տեսքը պահպանելու համար խորհուրդ է տրվում պարբերաբար պահոցի վրա սննդի ձեթ քսել (ցանկալի է՝ անհոտ): Քսեք ձեթը խոզանակով կամ կտորով՝ թողնելով մի քանի ժամ, որ ներծծվի: Այնուհետև կտորով սրբեք չներծծված ձեթը:

Չափ

15 սմ x 17 սմ x 7.5 սմ

ՀՀ և միջազգային առաքում

Միջազգային առաքման արժեքը կախված է ապրանքի քաշից, առաքման հասցեից և ընտրված փոստային ծառայությունից։ Երևանում և ՀՀ այլ մարզերում առաքման արժեքը կախված է ապրանքի քաշից։
Առաքման արժեքը հաշվարկվում է վճարման ժամանակ՝ ձեր պատվերի հիման վրա։
ԱՄՆ-ից պատվերների գումարին կավելացվի պարտադիր մաքսային վճար։ Այս վճարը սահմանված է ԱՄՆ օրենքով։
90,000 դրամ և ավելի արժողությամբ պատվերների դեպքում առաքումը Հայաստանի տարածքում անվճար է։

Ապրանքի քաշը՝ 0.44 կգ։

Ձեզ կարող է դուր գալ