Skip to product information
Զույգ
1/3

Զույգ

15,800AMD
Բնութագիր

Այս ձեռակերտ փայտե գդալն ու խառնիչը պատրաստված են հաճարենու փայտից և զարդարված են ձեռքով փորագրված հայկական զարդանախշով: ԶՈՒՅԳ-ով հաճելի է ուտելիք պատրաստելը և մատուցելը: 

Պատրաստված լինելով բնական փայտից` անվտանգ է սննդի համար։

Ձեռքով պատրաստված լինելու արդյունքում կարող են արտաքին տեսքի, չափի ու քաշի չնչին տարբերություններ լինել։

Նշված չափը վերաբերվում է մեկ կտորին, քաշը և գինը՝ երկու կտորին միասին:

Նյութեր

  • հաճարենու փայտ
Խնամք

Խորհուրդ չի տրվում լվանալ սպասք լվացող մեքենայով: Լվացեք ձեռքով՝ առանց քերելու: Թաց մի թողեք: Լվանալուց հետո անմիջապես չորացրեք, որ ջուրը չներծծվի փայտի մեջ: Հեռու պահեք տաքությունից, բարձր խոնավությունից և արևի ուղիղ ճառագայթներից: Ինչպես նաև գդալի և խառնիչի գեղեցիկ տեսքը պահպանելու համար խորհուրդ է տրվում վրաները պարբերաբար սննդի ձեթ քսել (ցանկալի է՝ անհոտ): Քսեք ձեթը խոզանակով կամ կտորով՝ թողնելով մի քանի ժամ, որ ներծծվի: Այնուհետև կտորով սրբեք չներծծված ձեթը:

Չափ

5.8 սմ x 35 սմ x 1.5 սմ

ՀՀ և միջազգային առաքում

Միջազգային առաքման արժեքը կախված է ապրանքի քաշից, առաքման հասցեից և ընտրված փոստային ծառայությունից։ Երևանում և ՀՀ այլ մարզերում առաքման արժեքը կախված է ապրանքի քաշից։
Առաքման արժեքը հաշվարկվում է վճարման ժամանակ՝ ձեր պատվերի հիման վրա։
ԱՄՆ-ից պատվերների գումարին կավելացվի պարտադիր մաքսային վճար։ Այս վճարը սահմանված է ԱՄՆ օրենքով։
90,000 դրամ և ավելի արժողությամբ պատվերների դեպքում առաքումը Հայաստանի տարածքում անվճար է։

Ապրանքի քաշը՝ 0.11 կգ։

Ձեզ կարող է դուր գալ