Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Հայկական զարդարվեստ
Բնութագիր
Զարդարվեստը հայի ինքնության ամենավառ արտահայտչություններից է՝ վկայելով հայ մարդու բարձր ճաշակի, գեղեցիկի զգացման և գեղեցիկի նկատմամբ մեծ սիրո մասին։ Նա զարդարել է իրեն շրջապատող ամեն ինչ՝ տունը, եկեղեցին, գրքերը...
Այս գրքով ներկայացնում ենք հայկական զարդարվեստն իր ողջ բազմազանությամբ՝ վարդյակներ, կենդանական նախշեր, բուսական նախշեր, խաչեր, զարդատառեր, լուսանցքազարդեր և այլն։
Գրքի հեղինակներ դիզայներ Արմեն Քյուրքչյանը և լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերեանը հավաքել են հազարավոր զարդանախշեր Հայաստանի, Արցախի, Արևմտյան Հայաստանի հին հայկական եկեղեցիներից, հուշարձաններից, մատյաններից, որոնց մեծ մասը վերացման վտանգի տակ են։ Արմեն Քյուրքչյանը, գեղարվեստական մշակման ենթարկելով, վերածել է այդ զարդանախշերը թվային գրաֆիկական պատկերների՝ այդպիսով ապահովելով դրանց պահպանումն ու տարածումը։ Գրքին կից սկավառակը պարունակում է գրքում ներկայացված գրաֆիկական պատկերները, ինչն անփոխարինելի գործիք է արվեստագետների, դիզայներների, արհեստավորների համար։
Հեղինակ՝ Արմեն Քյուրքչյան, Հրայր Խաչերեան
Լեզու՝ հայերեն, անգլերեն
Էջերի քանակ՝ 192
Կազմ՝ կոշտ
ISBN` 978-99941-894-0-3
Նյութեր
Խնամք
Չափ
x x
ՀՀ և միջազգային առաքում
Ձեզ կարող է դուր գալ