Skip to product information
Հայկական զարդարվեստ
1/4

Հայկական զարդարվեստ

33,000AMD
Բնութագիր

Զարդարվեստը հայի ինքնության ամենավառ արտահայտչություններից է՝ վկայելով հայ մարդու բարձր ճաշակի, գեղեցիկի զգացման և գեղեցիկի նկատմամբ մեծ սիրո մասին։ Նա զարդարել է իրեն շրջապատող ամեն ինչ՝ տունը, եկեղեցին, գրքերը...

Այս գրքով ներկայացնում ենք հայկական զարդարվեստն իր ողջ բազմազանությամբ՝ վարդյակներ, կենդանական նախշեր, բուսական նախշեր, խաչեր, զարդատառեր, լուսանցքազարդեր և այլն։

Գրքի հեղինակներ դիզայներ Արմեն Քյուրքչյանը և լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերեանը հավաքել են հազարավոր զարդանախշեր Հայաստանի, Արցախի, Արևմտյան Հայաստանի հին հայկական եկեղեցիներից, հուշարձաններից, մատյաններից, որոնց մեծ մասը վերացման վտանգի տակ են։ Արմեն Քյուրքչյանը, գեղարվեստական մշակման ենթարկելով, վերածել է այդ զարդանախշերը թվային գրաֆիկական պատկերների՝ այդպիսով ապահովելով դրանց պահպանումն ու տարածումը։ Գրքին կից սկավառակը պարունակում է գրքում ներկայացված գրաֆիկական պատկերները, ինչն անփոխարինելի գործիք է արվեստագետների, դիզայներների, արհեստավորների համար։

Հեղինակ՝ Արմեն Քյուրքչյան, Հրայր Խաչերեան

Լեզու՝ հայերեն, անգլերեն

Էջերի քանակ՝ 192

Կազմ՝ կոշտ

ISBN` 978-99941-894-0-3

Նյութեր

  • թուղթ
  • ստվարաթուղթ
Խնամք
Չափ

24 սմ x 29 սմ x 2.5 սմ

ՀՀ և միջազգային առաքում

Միջազգային առաքման արժեքը կախված է ապրանքի քաշից, առաքման հասցեից և ընտրված փոստային ծառայությունից։ Երևանում և ՀՀ այլ մարզերում առաքման արժեքը կախված է ապրանքի քաշից։
Առաքման արժեքը հաշվարկվում է վճարման ժամանակ՝ ձեր պատվերի հիման վրա։
ԱՄՆ-ից պատվերների գումարին կավելացվի պարտադիր մաքսային վճար։ Այս վճարը սահմանված է ԱՄՆ օրենքով։
90,000 դրամ և ավելի արժողությամբ պատվերների դեպքում առաքումը Հայաստանի տարածքում անվճար է։

Ապրանքի քաշը՝ 1.48 կգ։

Ձեզ կարող է դուր գալ