Skip to product information
Գունի #2
1/4

Գունի #2

25,000AMD
Բնութագիր

Այս փայտե երկար տախտակը պատրաստված է ձեռքով, հաճարենու և ընկուզենու փայտերից և զարդարված է ձեռքով փորագրված հայկական զարդանախշերով։ ԳՈՒՆԻ-ն նախատեսված է պանիր և այլ սառը ուտեստներ մատուցելու և ձեր սեղանը զարդարելու համար։ Խորհուրդ ենք տալիս կտրատելու համար օգտագործել հակառակ կողմը, որպեսզի վրան քերծվածքներ չառաջանան, և տախտակի տեսքը պահպանվի։

Պատրաստված լինելով բնական փայտից՝ անվտանգ է սննդի համար։

Ձեռքով պատրաստված լինելու արդյունքում կարող են արտաքին տեսքի, չափի ու քաշի չնչին տարբերություններ լինել։

Նյութեր

  • հաճարենու փայտ
  • ընկուզենու փայտ
Խնամք

Պատշաճ խնամքի արդյունքում այս տախտակը երկար կյանք կունենա: Խորհուրդ չի տրվում լվանալ սպասք լվացող մեքենայով: Լվացեք ձեռքով՝ առանց քերելու: Թաց մի թողեք: Լվանալուց հետո անմիջապես չորացրեք, որ ջուրը չներծծվի փայտի մեջ: Հեռու պահեք տաքությունից, բարձր խոնավությունից և արևի ուղիղ ճառագայթներից: Ինչպես նաև տախտակի գեղեցիկ տեսքը պահպանելու համար խորհուրդ է տրվում պարբերաբար տախտակի վրա սննդի ձեթ քսել (ցանկալի է՝ անհոտ): Քսեք ձեթը խոզանակով կամ կտորով՝ թողնելով մի քանի ժամ, որ ներծծվի: Այնուհետև կտորով սրբեք չներծծված ձեթը:

Չափ

12 սմ x 60 սմ x 2 սմ

ՀՀ և միջազգային առաքում

Միջազգային առաքման արժեքը կախված է ապրանքի քաշից, առաքման հասցեից և ընտրված փոստային ծառայությունից։ Երևանում և ՀՀ այլ մարզերում առաքման արժեքը կախված է ապրանքի քաշից։
Առաքման արժեքը հաշվարկվում է վճարման ժամանակ՝ ձեր պատվերի հիման վրա։
ԱՄՆ-ից պատվերների գումարին կավելացվի պարտադիր մաքսային վճար։ Այս վճարը սահմանված է ԱՄՆ օրենքով։
90,000 դրամ և ավելի արժողությամբ պատվերների դեպքում առաքումը Հայաստանի տարածքում անվճար է։

Ապրանքի քաշը՝ 0.85 կգ։

Ձեզ կարող է դուր գալ