Skip to product information
Նավակ
1/4

Նավակ

29,500AMD
Բնութագիր

Այս ձեռակերտ փայտե ամանը՝ պատրաստված հաճարենու փայտից, զարդարված ձեռքով փորագրված հայկական զարդանախշով, կարող եք օգտագործել քաղցրավենիք և ընդեղեն մատուցելու համար, ինչպես նաև` այլ տարբեր նպատակներով: ՆԱՎԱԿ-ը նաև հայկական մշակույթը ներկայացնող հիանալի նվեր է:

Պատրաստված լինելով բնական փայտից` անվտանգ է սննդի համար։

Ձեռքով պատրաստված լինելու արդյունքում կարող են արտաքին տեսքի, չափի ու քաշի չնչին տարբերություններ լինել: 

Նյութեր

  • հաճարենու փայտ
Խնամք

Խորհուրդ չի տրվում լվանալ սպասք լվացող մեքենայով: Մաքրեք չոր կամ խոնավ շորով։ Անհրաժեշտության դեպքում լվացեք ձեռքով՝ առանց քերելու: Թաց մի թողեք: Լվանալուց հետո անմիջապես չորացրեք, որ ջուրը չներծծվի փայտի մեջ: Հեռու պահեք տաքությունից, բարձր խոնավությունից և արևի ուղիղ ճառագայթներից: Ինչպես նաև ամանի գեղեցիկ տեսքը պահպանելու համար խորհուրդ է տրվում պարբերաբար վրան սննդի ձեթ քսել (ցանկալի է՝ անհոտ): Քսեք ձեթը խոզանակով կամ կտորով՝ թողնելով մի քանի ժամ, որ ներծծվի: Այնուհետև կտորով սրբեք չներծծված ձեթը:

Չափ

19 սմ x 30.5 սմ x 5 սմ

ՀՀ և միջազգային առաքում

Միջազգային առաքման արժեքը կախված է ապրանքի քաշից, առաքման հասցեից և ընտրված փոստային ծառայությունից։ Երևանում և ՀՀ այլ մարզերում առաքման արժեքը կախված է ապրանքի քաշից։
Առաքման արժեքը հաշվարկվում է վճարման ժամանակ՝ ձեր պատվերի հիման վրա։
ԱՄՆ-ից պատվերների գումարին կավելացվի պարտադիր մաքսային վճար։ Այս վճարը սահմանված է ԱՄՆ օրենքով։
90,000 դրամ և ավելի արժողությամբ պատվերների դեպքում առաքումը Հայաստանի տարածքում անվճար է։

Ապրանքի քաշը՝ 0.95 կգ։

Ձեզ կարող է դուր գալ